Արմինֆո.Պետական վերահսկողական ծառայությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում տրանսֆորմատորի գողության դեպք է հայտնաբերել: Այդ մասին հուլիսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նրա խոսքով, համապատասխան նյութերը կուղարկվեն ՀՀ Գլխավոր դատախազություն: «Մենք նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր, միլիոնների մասին է խոսքը, որին մասնակցեցին նաև էներգետիկիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակիցները», - ասել է Սանասարյանը՝ ավելացնելով՝ «Այնպես որ՝ աշխատում ենք»: