Արմինֆո. Հայաստանում կարգելվի միանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օգտագործումը: Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ըստ նրա, գործընթացը կսկսվի մի համայնքից, ապա կընդլայնվի մարզի մակարդակով, որից հետո Հայաստանը կհամալրի այն երկրների ցանկը, որտեղ միանգամյա օգտագործման պլաստիկն արգելված է: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանումմ նախաձեռնված այս գործընթացն ունի համաշխարհային միտում, քանի որ բազմաթիվ երկրներում արգելված է օգտագործման պլաստիկ ապրանքների օգտագործումը: «Կարծում եմ, որ առաջիկա 5-10 տարիների ընթացքում այդ արգելքը կարող են գործել բոլոր երկրներում: Մենք չենք կարող անմիջապես արգելել, բայց գործընթացին տալիս ենք մեկնարկ», - ասել է նա, հավելելով, որ կիրականացվեն հանրության իրազեկմանն ուղղվախ միջոցառումներ: Միջոցառումները, նշել է նախարարը, կարող են իրականացվել դրամաշնորհային միջոցներով և լրացուցիչ բեռ չեն դառնալու պետական բյուջեի վրա: