Արմինֆո. ՀՀ ոստիկանության ղեկավար Վալերի Օսիպյանն անդրադարձել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարազատների մասնակցոթյամբ վերջերս տեղի ունեցած միջադեպին, որտեղ նրանք վախեցրել են 13-ամյա աղջկան և ծեծի ենթարկել ու նվաստացրել նրա հորը:
Օսիպյանը լրագրողներին հայտնել է, որ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, իսկ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու լիազորությունները, ով աշխատում է քրեական հետախուզության վարչությունում, ժամանակավորապես դադարեցվել են: Ինչպես նշել է Օսիպյանը, այսօր Հայաստանում բոլորովին այլ իրավիճակ է, և պաշտոնյաների ու նախկին պաշտոնյաների հետ բարեկամական հարաբերությունները ոչ մեկին չեն ազատում պատասխանատվությունից, եթե նրանք կատարել են հանցագործություն: Միևնույն ժամանակ Օսիպյանը նշել է, որ Վլադիմիր Գասպարյանը հազիվ թե փորձի միջամտել հետաքննությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը` Կարեն Գասպարյանը, նրա կինը և դուստրը վախեցրել են Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա աղջկան, այն բանի համար, որ նա փորձել է վարդավառի օրը ջրել Գասպարյանի մեքենան: Ըստ տեղեկատվության, Գապարյանը կանգնեցրել է մեքենան, մոտեցել աղջկան, բռնել նրա մազերից և փորձել նրա գլուխը մտցնել մոտակա առվակը: Հայրը, որը եկել էր աղջկա օգնելու, Գասպարյանների կողմից տարվել է անհայտ ուղղությամբ, ենթարկվել ծեծի` էլեկտրական շոկերի կիրառմամբ: Նրան նվաստացրել են, ստիպելով չոքել և ներողություն խնդրել Գասպարյաններից: Նա ասել է. «Ես հաջույք եմ զգում, երբ իմ առջև ծնկի են գալիս, ինչպես նաև հաջույք եմ ստանում, երբ մարդ եմ սպանում: Երեխայի համար, ստիպված, ես ծնկի իջա, որպեսզի բաց թողնեն: Եվ այն բանից հետո, երբ ծնկների եկա, կրկին հարվածեցին: Վախեցնելով, որ կոչնչացնեն իմ ընտանիքը, կպայթեցնեն տունս, եթե գնամ որևէ քայլի: Ինձ ծեծում էր Կարեն Գասպարյանի որդին, իսկ սպառնում էր ինքը`Կարեն Գասպարյանը», - պատմել է Սարգսյանը, դեպքից հետո ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխվելուց հետո: