Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության ղեկավար Կարեն Կա-հետախուզական վարչության նախաձեռնել գերատեսչության օպերատիվ-հետախուզական վարչության պետի նկատմամբ ստացել, խոսուրապետյանի լիազորությունները չեն դադարեցվել: Հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՊԵԿ Դավիթ Անանյանը:
Նրա ասելով, «չստուգված տեղեկատվությունն՚ ստուգելու նպատակով իր անձնական նախաձեռնությամբ ՊԵԿ-ում ծառայողական հետաքննություն է վարվում: Այսօր Անանյանը ձեռնպահ է մնացել նշել, թե ծառայողական ստուգումներ նախաձեռնելու համար հատկապես ինչ տեղեկատվություն է հիմք ծառայել: Ընդ որում, անդրադառնալով Կարապետյանի գործունեության մասին տարբեր լուրերին` նա նշել է. «Մարդու երևակայությունը սահման չունի՚:
Ինչպես նշել է Անանյանը, ծառայողական հետաքննության հիման վրա հնարավոր են հետևյալ զարգացումները. տեղեկատվությունը լիովին հերքվում է, և Կարապետյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, տեղեկատվության մի մասը հաստատվում է, և այն ժամանակ դիտարկվում է այդ պաշտոնում նրա մնալու նպատակահարմարությունը, և երրորդ, տեղեկատվությունը հաստատվում է ողջ ծավալով, և գործը հանձնվում է ՀՔԾ վարույթ:
Միևնույն ժամանակ , Դավիթ Անանյանը շարունակում է պնդել, որ Կարեն Կարապետյանը, որպես օպերատիվ-հետախուզական վարչության պետը, բարձր պրոֆեսիոնալ է:
Հավելենք, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կարեն Կարապետյանը (նախկինում զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի հարկային վարչության ղեկավարի պաշտոնը) Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է, ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը: Ինչպես գրել են ԶԼՄ-ները, չի բացառվում, որ նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի: