Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կհարցաքննվի որպես վրա 2008 թվականի մարտի 1-ի գործով: Այդ մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա ասելով, Խաչատուրովը, վկայակոչելով պաշտոնեական պարտականությունների կատարումը, հաղորդել է, որ արտասահմանում է, սակայն խոստացել է ներկայանալ հարցաքննության` մինչև հուլիսի վերջը:
Նրա ասելով, հարցաքննության ծանուցագիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղարկվել է ամսվա սկզբին: «Սակայն, հաշվի առնելով աշխատանքի բերումով նա ծանրաբեռնվածությունը` նա խոստացել է հարցաքննության ներկայանալ մինչև հուլիսի վերջը՚, - հայտարարել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ի գործով անցնում է որպես վկա. այն ժամանակ նա զբաղեցնում էր ՀՀ ՊՆ Երևանի կայազորի պետի պաշտոնը: