Արմինֆո. Երևանի մետրոպոլիտենի վառ միջանցքներում այսօր տեղի ունեցավ «Աստանայից մինչև Երևան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, նվիրված Ղազախստանի մայրաքաղաքի 20-ամյակին և Երևանի 2800-ամյակին: «Ինչպես գիտենք, լուսանկարչությունն այն լեզունն է, որը թարգմանության կարիք չունի: Դիտելով լուսանկարները, մենք անմիջապես սուզվում ենք երեկոյան Աստանայի հրաշալի տեսարանի մեջ:
Լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման գաղափարի մասին լրագրողներին պատմել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրուզաևը: «Լուսանկարչական ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը ծագեց մեր դեսպանության աշխատակիցների մոտ: Բանը նրանում է, որ մետրոն առավել այցելելվող տրանսպորտային ոլորտներից մեկն է, բացի այդ, հուլիսին, երբ Երևանում շատ տաք եղանակներ են, դա գործնականում անհնար է գտնել ավելի հարմարավետ տեղ դիտելու լուսանկարները»:
Նա նշել է, որ ցուցահանդեսն անց է կացվում մետրոպոլիտենի 3 կայարաններում` «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ», ուստի երևանցիները հիանալի հնարավորություն կունենան ծանոթանալու Աստանայի տեսարժան վայրերին: «Դուք կարող եք շատ հետաքրքիր տեղեկություններ ստանալ Աստանայի մասին Երևանում: Չնայած նրան, որ լուսանկարչական ցուցահանդեսը նվիրված է երկու քաղաքների հոբելյաններին, որոնց միջև տարբերությունը հսկայական է, այնուամենայնիվ, երկու մայրաքաղաքներն էլ զարգանում են ժամանակակից տեմպերով», - ասել է դեսպանը:
Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև համագործակցությանը, դեսպանը վստահեցրել է, որ նախկին կառավարության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ: «Ես հավատում եմ, որ մենք պետք է առավելագույնս օգտագործել առևտրա-տնտեսական հարաբերությունների ողջ ներուժը: Մենք աշխատում ենք դրա վրա, և արդեն ունենք հաջողություններ, որովհետև 2017 թվականին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 59%, ինչը շատ լավ ցուցանիշ է և ցույց է տալիս Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների արդյունավետությունը: Բացի այդ, մենք նախատեսում ենք նաև մշակութային միջոցառումներ, և ղազախ արտիստները կնշեն Երևանի հոբելյանը: Մենք նաև ակնկալում ենք հայ արտիստների այցն Աստանա: Տոնական միջոցառումները կլշարունակվեն մինչև ամսվա վերջ», - ասել է Ուրուզաևը, նշելով, որ վերջին տարիներին նման այցելություններ են տեղի են ունենում նաև լրագրողների միջև:
Դեսպանը խոսել է նաև Ղազախստանի մայրաքաղաքն Ալմաթիից Աստանա տեղափոխելու պատմության մասին: «Մայրաքաղաքի տեղափոխությունը մեր նախագահի շատ խիզախ որոշումն էր, ով դժվարին 90-ականներին ցանկացավ է լուծել սոցիալ-տնտեսական խնդիրներ հետխորհրդային Ղազախստանում: Իհարկե, շատերը դրան նայում էին թերահավատորեն, հաշվի առնելով բարդ տնտեսական իրավիճակը, բայց հետո գաղափարը լիովին արդարացրեց իրեն, քանի որ Աստանան դարձավ Ղազախստանի սոցիալական և տնտեսական զարգացման երաշխավորը: Այսօր Աստանան միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաք է, որտեղ գեղեցիկ ձևով համատեղվում են եվրոպական քաղաքային ճարտարապետության և ասիական քաղաքաշինության ավանդույթները», - ասել է դեսպանը:
Դեսպանը նաև ընդգծել է, որ ապագան պատկանում է երիտասարդներին, և այս պարագայում խոսքը գնում է ոչ միայն մարդկանց, այլև քաղաքների մասին: Դեսպանն ընդգծել է, որ մայրաքաղաքն Աստանա տեղափոխումը ոչ միայն PR քայլ էր, այլ պետական մասշտաբի լավ մտածված ակցիա էր, որը նպաստեց մի նոր մշակութային, արդյունաբերական և վարչական կենտրոնի ծննդին տարածաշրջանում:
Անդրադառնալով իր նախասիրություններին ցուցահանդեսի առումով, դեսպանը նշել է, որ լուսանկարներում իրեն առանձնապես դուր են գալիս մարդկանց դեմքերը, քանի որ նրանց ժպիտները լուսավորում են քաղաքը: Նա նաև ընդգծել է, որ հազարավոր լուսանկարներից ընտրվել են մոտ 100-ը, որոնք առավել վառ և հետաքրքիր են ներկայացնում Ղազախստանի մայրաքաղաքը: «Լուսանկարների ընտրությունը շատ ծավալուն էր, և մենք փորձեցինք ցույց տալ նաև Աստանայի ձախ ափը, նոր ձեռքբերումների ափը, ինչպես նաև աջ ափը, որը խորհրդանշում է մայրաքաղաքի հին շրջաններն ու արդիականացված Ցելինոգրադը: Մենք օգտագործել են լուսանկարչության տարբեր աղբյուրներ, որպեսզի ցույց տանք բազմաֆորմատ լուսանկարչական պրոդուկցիա», - ընդգծել էդեսպանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին: Լուսանկարների մի մասն ստացվել է ներքին գործերի նախարարությունից, ինչպես նաև Ղազախստանի ազգային արխիվից: Ինչ վերաբերում է տեղեկատվական աջակցությանը, դեսպանը հատուկ կարևորեց և շնորհակալություն հայտնեց աջակցության համար ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը և ԱՐՄԵՆՊՐԵՍ-ին: Վերջինս յուրահատուկ լուսանկարներ էր տրամադրել իր արխիվից:
Ինչ վերաբերում է ճարտարապետական նախասիրություններին, ըստ դեսպանի, շատ հետաքրքիր են երկնաքերները, որոնք Աստանան նմանեցնում են Հոնկոնգին, բայց միևնույն ժամանակ նրան շատ էր դուր գալիս նաև խորհրդային Ցելինոգրադը: «Բանը նրանում է, որ մենք ուզում ենք քաղաքը ներկայացնել դինամիկայում, զարգացման մեջ: Աստանային զարգացման յուրաքանչյուր փուլն ունեցել է զարգացման իր պատմությունը և տրամաբանական ճշմարտությունը, և մարդիկ, ովքեր ապրում են այդ քաղաքում, պետք է իրենց հիշողությունները փոխանցեն իրենց երեխաներին: Չէ որ կարևոր է, որպեսզի քաղաքում ներդաշնակորեն միմյանց համադրվեն հինը և նորը», - ասել է Ուրուզաևը:
Իր հերթին, միջոցառմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նույնպես Ղազախստանին շնորհավորել է առաջիկա հոբելյանի կապակցությամբ: «Ես շատ ուրախ եմ ներկա լինել այս մշակութային միջոցառմանը, որը համախմբում է ոչ միայն մշակույթի սիրահարներին, այլ նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներին: Ցուցահանդեսում ներկայացված հինը ու նորը մեզ հուշում են, որ անհրաժեշտ է պահպանել ոչ միայն հին մշակույթը, այլ նաև զարգացնել նորը», - ասել է նախարարը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի ղեկավար Դավիթ Գևորգյանը նշել է, որ մշակվել է երկու քաղաքների` Աստանայի և Երևանի միջև համագործակցության համաձայնագիր: Այդ համագործակցությունը նախատեսված է սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Այսինքն, այն ոլորտներում, որոնք կարող են միավորել երկու ազգերին:
p>