Արմինֆո.Հունիսի 26-ից ՎՏԲ-Հայաստան Բանկն իր ավանդատուների համար պայմանների և եկամտաբերության առավելագույնս բարելավման նպատակով հայտարարում է ավանդների տոկոսադրույքի մինչև 10%-ի բարձրացման մասին՝ ՀՀ դրամով 1 տարի ժամկետով ներդրվող ավանդերի համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Այսպիսով, Բանկը ստեղծել է առավել բարենպաստ պայմաններ խնայողությունները հուսալի ու շահավետ պահպանելու և ավելացնելու համար: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կուտակել ուսման վարձի, ամանորյա հանգստի համար և այլն, իսկ Բանկն, իր հերթին, կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսների վճարման տեսքով:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ավանդների լայն շարք. բարձր եկամտաբերությամբ, բայց առանց համալրումների և ելքարումների հնարավորության; համալրումների հնարավորությամբ; համալրումների և ելքագրումների հնարավորությամբ; երկարաժամկետ ավանդ "Մանկություն";
ավանդ "Սոցիալական" հատուկ կենսաթոշակային տարիքի ավանդատուների համար:
Ավանդի ձևակերպումը Բանկում տևում է մինչև 5 րոպե, որի համար կարելի է նախապես հերթագրվել նախընտրելի մասնաճյուղում ցանկալի ժամի և, այցելելով մասնաճյուղ, անմիջապես իրականացնել գործարքը:
Հետագայում ավանդի համալրման համար անհրաժեշտություն չկա այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ համալրուները կարելի է իրականացնել ավելի քան 2000 TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով, որոնք հավասարաչափ տեղաբաշխված են Երևանում և մարզերում:
Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու համար Բանկում առկա է ևս մեկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ուղղորդել միջոցների մի մասը ավանդի համալրմանը:
Բացի անմիջապես Բանկի հուսալիության փաստից, ավանդի հուսալիությունն ապահովում է նաև "Ավանդների երաշխավորման հիմնադրամը", որը մինչև 100% երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով և 5 մլն դրամ արտարժույթով ավանդները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկի ժամկետային ավանդների պորտֆելը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 99 մլրդ դրամ, որից 85.6 մլրդ-ը` ֆիզիկական անձանց միջոցներն են: Բանկի պարտավորությունների կառուցվածքում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը կազմել է 56.4%: Ժամկետային ավանդների պորտֆելով Բանկը նույն ամսաթվով զբաղեցնում է 7-րդ տեղը, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով`6-րդ տեղը: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: