Արմինֆո. Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական է տվել:
Այս տեղեկությունը հաստատել է Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը, ով տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ Դանիելյանը հրավիրել է Ավագանում արտահերթ նիստ, որը տեղի կունենա հուլիսի 2-ին:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը քաղաքը ղեկավարում էր 2002 թվականից: