Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը`Սաշիկ Սարգսյանը բերման է ենթարկվել Հայաստանի ոստիկանության կողմից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում հաղորդել է ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, Սաշիկ Սարգսյանը ձերբակալվել է ապօրինի զենք պահելու կասկածանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) խուզարկություններ է իրականացրել «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում, որի ղեկավարն է նախկին նախագահի մյուս եղբայրը`Լևոն Սարգսյանը: Կազմակերպության գործունեության արդյունքում պարզվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 300 մլն դրամ:
Նշենք, որ Սաշիկ Սարգսյանը Հայաստանում հայտնի է որպես «պարոն 50%»: Նրա հիմնական գործունեությունը գործարարներից 50% մասնաբաժն շորթումն էր, անձնական «քաղաքական տանիք» տրամադրելու պատրվակով: Ձերբակալության տեսանյութը կարելի է դիտել https://www.facebook.com/sargis.aleksanyan/videos/1673507142778830/ հղումով: