Արմինֆո. Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում ցույց տվեցին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի իր երազանքների նոր պետության կառուցումը, իսկ երկրում կշարունակվի ամրապնդվել միանձնյա կառավարումը: Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
Միևնույն ժամանակ, նա նշել է ևս մեկ կարևոր իրադարձություն, որ խորհրդարան մտավ քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը (HDP):
«Ավելին, HDP-ն նույնիսկ ստացավ ավելի շատ ձայներ, քան 2015-ի խորհրդարանական ընտրություններում: Ինչը տեղի ունեցավ աննախադեպ ճնշումների ֆոնի վրա, որոնք գործադրվում էին այդ կուսակցության անդամների վրա: Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ քրդական հարցը ոչ միայն շարունակում է երկրումմնալ արդիական, այլ նաև այն, որ առաջիկա տարիներին կլինի ավելի սուր», - գտնում է նա:
Ոչ պակաս կարևոր է, գտնում է փորձագետը, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության 7% ընտրազանգվածի կորուստը: Ըստ նրա, այս կուսակցության նկատմամբ վստահության նվազումը պայմանավորված է տնտեսական զարգացման անկումով Թուրքիայում, որն առացել է գնաճի և սոցիալական վիճակի վատթարացումով բնակչության լայն շերտերում: Սաֆրաստյանի համողմամբ, Էրդողանը կարողացավ ժամանակին կանխատեսել իշխող կուսակցության վարկանիշի անկումը, և արագ կազմակերպեց արտահերթ ընտրությունները երկրում:
Թուրքագետը նշել է նաև, որ ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիան աշխարհագրորեն բաժանված է երեք մասի, և դա էլ իր հերթին հանգեցնում է երկրի քաղաքական բաժանման և տարաձայնությունների առաջացման: «Սակայն, անցած ընտրությունները նաև ցույց են տալիս, որ Էրդողանը շարունակելու է կառուցել իր երազանքների Թուրքիան: Նոր Թուրքիան, որն արդեն կունենա ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային նշանակություն: Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիան մտնի 10 ուժեղագույն երկրների ցանկ, ինչը նշանակում է, որ Անկարան շարունակելու է վարել արկածախնդիր արտաքին քաղաքականություն» - եզրափակել է փորձագետը:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Քվեաթերթիկների 85%-ի արդյունքներով «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ը հավաքել է 43.5% և 297 նստատեղ խորհրդարանում, «Ազգայնական շարժում կուսակցությունը» - 11,5% և 51 տեղ: «Ժողովրդական դաշինք»-ի յետ միասին`348. տեղ խորհրդարանում:
Մինչդեռ, «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն ստացել է 22.0% և 142 տեղ, «Լավ կուսակցություն» (Երիտասարդ ազգայնականներ) - 9,9% և 45 տեղ, «Ֆելիսիթի» կուսակցություն - 1,4% և ոչ մի տեղ տեղ: «Ազգ» դաշինքն ընդհանուր առմամբ ունի 187 տեղ խորհրդարանում: Քրդամետ «Ժողովրդական դեմոկրատական կուսակցությունը» - 10,4% ձայն և 65 տեղե խորհրդարանում: Թուրքիայի խորհրդարանն ընդհանոր առմամբ ունի 600 տեղ: