Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կպատասխանի Facebook-ի օգտատերերի հարցերին:
«Սիրելի հայրենակիցներ. այսօր ժամը 23.00-ից իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Խնդրում եմ գրեք ձեր հարցերը այս գրառման տակ: Կաշխատենք հետեւյալ սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին:
Եթերում կլինեմ 1 ժամ: Եթե 10 հարցերի պատասխանից հետո ժամանակ կմնա, կշարունակեմ պատասխանել ամենաշատ like հավաքած հարցերին, մինչեւ 1 ժամը լրանալը:Մինչ հանդիպում»,- գրել է Փաշինյանը:
Նշենք, որ Հայաստանի կառավարության ղեկավարի՝ սոցիալական ցանցերում հայրենակիցների հետ շփման պրակտիկան բարի ավանդույթ է դառնում: Դեռ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներդրեց այդ պրակտիկան, և դառնալով վարչապետ՝ չի հրաժարվել ժողովրդի հետ հաղորդակցվելու այդ մեթոդից: