Արմինֆո.Հունիսի 25-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են Երևանի քաղաքապետարանի մուտքը` պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակիցը հաղորդում է դեպքի վայրից, ցուցարարները ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել քաղաքապետարանի շենք: Նրանց ասելով, այսօրվա բողոքի ակցիան պայմանավորված է Մարգարյանի բազմամիլիոնանոց կարողության մասին հետաքննության տեսանյութի հրապարակմամբ, որը նա կուտակել է` լինելով բարձրաստիճան պաշտոնյա: Ցուցարարները պնդում են, որ քննչական մարմինները պետք է հետաքննեն նրա գործողությունները: Քաղաքապետարանի շենքի երկրորդ մուտքը բաց է, և աշխատակիցները կարող են ազատորեն ելումուտ անել շենք:
Հավելենք, որ վերը նշված տեսանյութում ցուցդրվել են քաղաքապետի մի քանի բնակարանները` տարբեր շենքերում, առանձնատումը` հողամասով, ամառանոցը, ավտոտնակը, հասարակական նշանակության շենը և այլն: