Արմինֆո.Գեներալ Մանվել Գրիգորյանի գործը ցույց տվեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի քարոզչությունը չունի «գրոշի արժեք»: Ազատություն TV կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսոի ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Հայ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի Բացահայտման փաստը:
Ըստ Միրզոյանի, երկար տարիներ խոսվում էր այնբ մասին, որ «բանակը մեր սրբությունն է, և ամեն ոք, ով չարաշահում է այդ ոլորտում, դավաճան է: Իսկ հիմա գալիս է ճշմարտության պահը, նրանց քարոզչությունը գրոշի արժեք չունի»:
Արարատ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ, երբ ընդդիմությունը մատնանշում էր բանակում առկա խնդիրները, իշխանությունները կոչ էին անում չխոսել այդ մասին: «Որոշ պաշտոնյաներ անում էին հայրենասիրական հայտարարություններ, բայց մենք ասում էինք, այդ մարդիկ կարող են անել ամեն ինչ, բայց ոչ բանակի և պաշտպանության ոլորտում: Եվ մենք, ովքեր քննադատում էին, որ կան պրոբլեմներ, ներկայացվում էինք որպես պակաս հայրենասեր: Եվ երբ մենք հարցնում էինք, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակ»-ը, նրանքասում էին`այդ մասին մի խոսացեք, քանի որ դրանով դուքջուր եք լցնում թշնամու ջրաղացին», - ասել է առաջին փոխվարչապետը: