Արմինֆո.Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատկանող տարածքներում ահյտնաբերվել է զենքի և զինամթերքի ապօրինի պահվածք: Ինչպես հայտնել է Ազգային անվտանգության մամուլի ծառայությունը, Մովսիսյանը է թաքցնել զենքն ու զինամթերքը, վստահված անձանց միջոցով տեղափոխվելեվ մեկ այլ վայր:
Օպերատիվ որոնողական գործողութոյւններից ստացված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 235 Հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հետաքննության ընթացքում հայտնաբերվել է փաստաթղթերով գրանցված օրինական զենք և զինամթերք:
Առաքել Մովսիսյանը հունիսի 21-ին տեղափոխվել է ԱԱԾ քննչական վարչություն, որտեղ նրան ներկայացվել են զենքի ապօրինի շրջանառության ներգրավվածության անհերքելի ապացույցներ. Դրանից հետո, բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս պատրաստակամություն են հայտնել հանձնել Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում ապօրինի ձեռք բերված զենքը և զինամթերքը:
Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ: Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ-ն, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ և ըստ այդմ քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:
Video - - http://www.sns.am/index.php/ru/press-center/videos/435-videos-22062018