Արմինֆո.Շարունակելով ընդլայնել իր հեռահար բանկային ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող հաճախորդներին բացել քարտային հաշիվ հեռահար կերպով` առանց բանկ այցելելու: Ծառայությունը հասանելի է բոլոր այն ֆիզիկական անձանց, ովքեր բնակվում են ՀՀ տարածքից դուրս և ունեն գործող բանկային հաշիվ այլ բանկում:
Հեռահար կերպով հաշիվ բացելու համար անհրաժեշտ է լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը և անցնել անձի նույնականացման գործընթաց: Քարտային հաշվի բացման վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո Արդշինբանկը կուղարկի հաճախորդին թողարկված քարտը և PIN ծրարը: Հաշիվը կառավարելու համար հաճախորդին անվճար կտրամադրվի մոբայլ բանկինգ ծառայությունը:
Հեռահար կերպով քարտային հաշիվ բացելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/ANiFt7 և հաջորդականությամբ կատարել նշված քայլերը կամ զանգահարել (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին: