Արմինֆո. Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
Հունիսի 22-ի նիստի ժամանակ պատգամավորները պնդել են իրենց ներկայացրած միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվել է մինչև հունիսի 25-ը:
Նշենք, որ Վահան Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Շիրխանյանը իրեն մեղավոր չի ճանաչում: