Արմինֆո.Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այդ մասին հաղորդել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, հունիսի 22-23-ը հանրապետության առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 22-23-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: