Արմինֆո. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մինսկում մասնակցում է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Միևնույն ժամանակ, Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մակեյն Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների 10-րդ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Արևելյան գործընկերությունը՚ օգտակար պետք է լինի տարածաշրջանային լարվածության մեղմման տեսանկյունից: Նրա համոզմամբ, արտգործնախարարների տևական շփումներն ապացուցել են իրենց բարձր արժեքը կարևոր տարածաշրջանային հարցերի անդրադառնալու, արդիական հարցերի նկատմամբ միմյանց դիրքրոոշումների ուսումնասիրման և գործունեության անհատական և համատեղ ուղղությունների լավագույն ծրագրման տեսանկյունից: