Արմինֆո.Վերջին 7 տարում Արցախի պաշտպանության բանակը շարքից հանել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ՚, - գրել է Ս.Հասրաթյանը:
Հավելենք, որ ՊԲ ԱԹՍ-երից մեկը հակառակորդը խոցել է հունիսի 19-ին հակամարտ զորքերի շփման գծում դիտարկման ժամանակ: