Արմինֆո.Հունիսի 20-ին Մոսկվայում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև՝ լատինաամերիկյան տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Ամերիկայի երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շչետինինը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են լատինաամերիկյան տարածաշրջանի հետ երկու երկրների հարաբերություններին, մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական և ինտեգրացիոն գործընթացների, առկա հիմնախնդիրների շուրջ: Քննարկվել են լատինաամերիկյան երկրների հետ Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ձևաչափերում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները: