Արմինֆո. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցում ՀՅԴ անդամների գործողությունների միջև հակասություն չի տեսնում:
Այս մասին նա հայտարարել է հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը:
Ըստ նրա, ՀՅԴ-ն հավատարիմ է մնում իր կողմից ավելի վաղ հռչակված բացասական դիրքորոշմանը համակարգի ներկայիս տեսքի առումով: Ըստ Մինասյանի, չնայած այն հանգամանքին, որ նա նախկինում կառավարությունում «կողմ» է քվեարկել հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչի ներդրմանը, իր նոր, փոփոխված տարբերակով, բայց նախօրեին ՀՅԴ-ն խորհրդարանում բացասաբար արտահայտվեց, իսկ քվեարկության ընթացքում մնաց «ձեռնպահ», քանի որ կուսակցությունը պնդում է, անհրաժեշտ է կատարելագործել համակարգը: «Ես քվեարկել եմ «կողմ», քանի որ փոփոխված օրենքն ունի մեղմացնող ասպեկտներ, բայց, ընդհանուր առմամբ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը խնդիրներ ունի սահմանադրականության առումով և այն պետք է կատարելագործվի», - եզրափակել է նա:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդը վերջնական ընթերցմամբ ընդունեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագիծը: Այն պարտադիր է լինելու Հայաստանի բոլոր քաղաքացիների համար 2018 թվականի հուլիսի 1-ից: Այսպիսով, հուլիսի 1-ից ամսական պարտադիր վճարները աշխատող քաղաքացիների համար կկազմեն 2.5%, ներկայիս 5% -ի փոխարեն: Սա վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնք ծնվել են 1974 թվականի հունվարի 1-ից հետո: Իսկ կուտակային հաշվին պետության կողմից կփոխանցվի 7.5%, ներկայիս 5% փոխարենբայց ոչ ավելի, քան 37.5 հազար դրամը, իսկ ինքնազբաղվածների համար`450 հազար. դրամ: Ըստ օրենքի, համակարգի նախկին անդամներին, որոնք թիվը կազմում էր մոտ 200 հազար մարդ, հուլիսի 1-ից կմիանա ևս մոտ 60 հազար մարդ: