Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը: «Մենք կշարունակենք աշխատանքը ՊԿԿՀ կատարելագործման ուղղությամբ՚, - հայտարարել է վարչապետը հունիսի 21-ին կառավարության նիստում, հավելելով, որ ինքն այսօր էլ չի կասկածում, որ կուտակային կենսաթոշակային համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այդ համատեքստում վարչապետն ակնկալում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների աջակցությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա իր որոշումը հիմնավորել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առնչությամբ կառավարության հետ առկա տարաձայնություններով: