Արմինֆո. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ: Այդ մասին ասվում է Բանկի պաշտոնական հաղորդագրությունում:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների: Մասնավորապես, Բանկը հաճախորդներին է առաջարկում մինչև 84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝ 0-10 տոկոս կանխավճարով: Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն ՀՀ դրամն է: Ակցիայի շրջանակներում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում, իսկ համապատասխան որոշում կայացվում է մեկ օրում»,-ասել են Բանկում:
Նշվել է նաև, որ առանջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում ևս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը: Ակցիայի վերջնաժամկետը օգտոստոսի 31-ն է: Մանրամասները՝ https://conversebank.am/hy/actionmobil/ հղմամբ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Ռենկինգի, 31.03.2018թ. դրությամբ, Կոնվերս բանկը մանրածախ վարկավորման ծավալով գտնվում է առաջատար հնգյակում`73.8 մլրդ դրամ ($ 153.8 մլն), տարեկան աճը`34,4%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկավորման մասնաբաժինը գերազանցում է 45% -ը, իսկ շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 9%: 2018 թվականի առաջին եռամսյակը Կոնվերս Բանկը եզրափակել է 1.01 մլրդ դրամ ($ 2.1 մլն) զուտ շահույթով, տարեկան աճը`2,6 անգամ: Բանկի հիփոթեքային պորտֆելով և վարկային քարտերի վրա եղած միջոցներով գտնվում է առաջատարների եռյակում:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: