Արմինֆո. Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ իր պարտավորությունների կատարմանը: Այդ մասին հունիսի 20-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Զախարովան հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ այդ հարցի պատասխանը պետք է տան ՀՀ և ԱՀ համապատասխան գերատեսչությունները:
Միաժամանակ Զախարովան ավելացրել է, որ Ռուսաստանը կանի իրենից կախված ամեն բան՝ խնդրի կարգավորման ուղիներ գտնելու նպատակով: «Մեզ համար դա շատ կարևոր հարց է»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: