Արմինֆո. Բաքվում որոշել են յուրացնել Նիկոլ Փաշինյանի «դափնիները»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Ադրբեջանի դինաստիական առաջնորդին իր հաճոյախոսություններում հասել է այն բանին, որ սկսել է հավաստիացնել բոլորին, որ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, չդիմելով զենքի ուժին, միայն դիավնագիտությամբ վերջ դրեց Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությանը:
Միաժամանակ Հասանովը պնդում է, որ Հայաստանը լայնամասշտաբ տեղեկատվական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ: «Հայկական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով փորձում են մեր զինվորների մոտ անվստահություն սերմանել իրենց ուժերի նկատմմաբ: Իրենց հարգող ԶԼՄ-ները չպետք է նման սադրանքների գնան: Խնդրում եմ մամուլի աշխատողներին զգույշ լինել: ԶԼՄ-ները մեծ ուժ են, այն պետք է միավորվի թշնամու դեմ պայքարում և պաշտպանի երկիրը»,- եզրափակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: