Արմինֆո. ՀՀ ՊՆ-ում շնորհավորել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին «սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների ազատագրման» կապակցությամբ:
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրմանե կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մասնավորապես, հայտարարել էր. «Նախիջևանում շատ հաջող գործողություն է իրականացվել: «Չեզոք հող» հասկացողություն գոյություն չունի: Այդ տարածաշրջանում անտեր հողեր չկան: Դրանք մեր հողերն են: Մեր բանակի հաջող գործողության արդյունքում 11 հազար հեկտար հողերը ազատագրվել են օկուպացիայից: Ուզում եմ ասել, որ մեր բանակը արդեն վերահսկում է Լաչին տանող ճանապարհը: Դա մեր հերթական հաջողությունն է»: