Արմինֆո.Որքան էլ մեծածավալ և ցնցող լինեն ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բացահայտված յուրացման փաստերը, նա Հայաստանի խոշոր կոռուպցիոներների նույնիսկ հարյուրյակում չէ: Այդ մասին հայտարարել է պատգամավոր, նախկին հանրապետական Արթուր Գևորգյանը:
Նա ընդսմին ենթադրություն է հայտնել, որ առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ: անդրադառնալով այն հարցին, թե արդյոք երկրի բարձրագույն ղեկավարությունը կարող էր իմանալ Մանվել Գրիգորյանի հանցավոր գործունեության մասին, Գրիգորյանը նշել է. «Իսկ ինչու` ոչ, շատերի խիղճը մաքուր չէ՚: Ի պատասխան այն հարցի, թե ինչու Մանվելն ավելի վաղ չի ձերբակալվել, Գևորգյանը, ով նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի փեսան է, հայտարարել է. «Նախկինում իրավապահները դրա համար թույլտվություն չունեին, հիմա` ունեն՚: Նա նաև հավաստիացրել է, որ նախկինում էլ եղել են աղմկահարույց բացահայտումներ, պարզապես, դրանց մասին այսպես չի բարձրաձայնվել:
Հիշեցնենք, որ Գրիգորյանին պատկանող շինությունների խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակներ, որոնք գողացվել են բանակից, թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուներ, դրամական միջոցներ, սեփականության վկայականներ: Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, և դատարանը նրա կալանավորման մասին որոշում է կայացրել: Գործով քննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառել գործով Գրիգորյանի հարազատների և մերձավորների ձերբակալման հնարավորությունը: Վերջին իրադարձությունների ֆոնին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել գեներալի որդին` Կարեն Գրիգորյանը: Առայժմ պարզ չէ, թե արդյոք երկրի նախկին ղեկավարությունը տեղյակ է եղել գեներալի հանցավոր գործունեության մասին: Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ պատկերացում չունի, թե բանակի համար նախատեսված ապրանքները, զենքն ու միջոցներն ինչպես են հայտնվել Գրիգորյանի մոտ: Նա սլաքներն ուղղել է Արցախի զինվորական ղեկավարությանը: