Արմինֆո. Հայաստանի հանրային հեռուստատեսության մի շարք ղեկավարներ հրաժարականի դիմումներ են ներկաայցրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են հեռուստաընկերության գործընկերները:
Տեղեկատվության համաձայն, երեկ երեկոյան հեռուստաալիքի նորությունների և վերլուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանը հրաժեշտի երեկո է կազմակերպել հեռուստաալիքի աշխատակիցների հետ: Այսօր առավոտյան նորությունների բաժնի աշխատակիցներին խորհրդակցության է հրավիրել հեռուստաալիքի տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը, որի ընթացքում Արտակ Հերիքյանը («Օրակարգ՚ լրատվական ծառայության ղեկավար), Տարոն Կոլխիկյանը և Լարա Առաքելյանը (նորությունների ծրագրի հաղորդավարներ) հաղորդել են, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նորությունների բաժնի խմբագիր Արմեն Ամիրխանյանը:
Հայաստանի հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ կապվելու ԱրմԻնֆո-ի փորձերը հաղջողությաբ չեն պսակվել:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրառում էր կատարել, որում ասվում էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք՚։