Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Beeline Smart 8 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև օգոստոսի 20-ը հեռախոսը հնարավոր կլինի գնել 19900 դրամով, որից 5500 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին։ Սմարթֆոնները տրամադրվում են «Սմարթ 1500»/«Սմարթ 1500 Մարզային» սակագնային փաթեթի հետ միասին։
Ինչպես տեղեկացրել է Ընկերության մամուլի ծառայությունը, Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, որը համալրված է 4 միջուկային պրոցեսորով և աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով։ Մոդելն ունի երկու տեսախցիկ և երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև նախատեսված է 2G և 3G ցանցերում աշխատելու համար։
«Beeline-ը շարունակում է ընդլայնել սմարթֆոնների տարածվածությունը երկրում, առաջարկելով ինչպես հայտնի բրենդների հեռախոսներ, այնպես էլ մատչելի մոդելներ, որոնք թույլ են տալիս օգտատերին փոքր գումարի դիմաց լիարժեք գնահատել սմարթֆոնի և ինտերնետի օգտագործման բոլոր առավելությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում:
Նշենք, որ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-