Արմինֆո.ՀՀ խորհրդարանը բավարարել է Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:
Ինչպես ԱԺ նիստում հայտնել է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Գեներալ Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին քվեարկել է 81 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր: Այսպիսով՝ ՀՀ խորհրդարանը Մանվել Գրիգորյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
Այժմ խորհրդարանում ընթանում Մանվել Գրիգորյանին ազատազրկելու թույլտվության քվեարկությունը: