Արմինֆո. Եվրոպական խորհրդարանը հուլիսի 4-ին կանցկացնի վերջին քվեարկությունը Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հաստատման հարցով: Հունիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Դեյվիդ Մաքալիսթերը:
Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ պայմանագիրը, անկասկած, ձայների մեծամասնությամբ ընդունվելու է: «Շրջանակային համաձայնագրի վավերացումը միայն սկիզբն է, և դրա հաջող իրականացումը կարևոր է Հայաստանի հետագա արդիականացման համար: Հաջող իրականացումը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել ԵՄ-ից, օգնել է ընդլայնել առևտուրը ԵՄ հետ, ինչպես նաև արձանագրել հստակ արդյունքներ: ԵՄ-ն այստեղ է, որպեսզի մեկնի իր օգնության ձեռքը, մենք տրամադրում ենք ֆինանսական և տեխնիկական օժանդակություն, որն արտահայտվ է Հայաստան և ԵՄ հարաբերությունների աճող ամբիցիաներում», - ասել է խորհրդարանականը: Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ ԵՄ-ն առաջնորդվում է որոշակի պայմաններով, մասնավորապես, բարեփոխումների իրականացման կոնկրետ արդյունքներով և դրանց արդյունավետությամբ:
Նա նաև նշել է, որ այս տարվա սկզբից մեկնարկեց համաձայնագրի մասնակի իրականացումը, որը խոչընդոտներ չի ստեղծում Հայաստանում և այլ գործընկերների միջև համագործակցույանը: Միևնույն ժամանակ, Մաքալիսթերը համոզմունք է հայտնել, որ փաստաթուղթը ձեռնտու է թե Հայաստանին և թե ԵՄ-ին: «Համաձայնագրի վավերացման հարցում որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում», - ասել է նա:
Իր հերթին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պիտեր Սվիտալսկին ընդգծել է, որ իրենք որևէ ահազանգ չեն ստացել այն մասին, որ համաձայնագրի վավերացումը կարող է հետաձգվել ԵՄ անդամ պետությունների կողմից: Նա նկատել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական ներքին կառավարական գործընթացները, բայց վավերացման գործընթացը շարժվում է բավականին արագ տեմպերով «Մենք համոզված ենք, որ այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի: Միևնույն ժամանակ, համաձայնագրի 80% -ն արդեն մտել է պայմանական ուժի մեջ և սկսել է կիրառկվել», - եզրափակել է Սվիտալսկին: