Արմինֆո. Եվրոպական խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Դէվիդ Մաքալիսթերը դժվարացել է պատասխանել, թե երբ տեղի կունենա Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի վիզային ռեժիմի ազատակացման շուրջ երկխոսությունը:
Հունիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նա նշել է, որ ԵՄ-ն կոչ է անում սկսել նոր գործընթաց, սկսել բանակցությունները, ինչը Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա առանց մուտքի արտոնագրեր են տեղաշարժվել ԵՄ երկրներում: «Մենք պատրաստ ենք այդ երկխոսության մեկնարկին»: Ինչպես հասկանում եմ, ներկայումս ընթացիկ համաձայնագրերը կատարվում են: Բայց մենք պետք է նաև տեսնենք Հայաստանից միգրանտների թվի նվազումը, որոնք անօրինական ապրում են ԵՄ երկրներում: Դե, իհարկե, նաև առանցքային բարեփոխումների իրականացումը, օրինակ կոռուպցիայի դեմ պայքարի օրինակները: Բարեփոխումները պետք է պտուղներ բերեն: Այո, դեռ շատ անելիքներ կան, բայց ԵՄ-ը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանին», - ասել է Մաքալիսթերը:
ԱրմԻնֆո-ի խնդրանքին, կապված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության հետ, Մաքալիսթերը, մասնավորապես, ասել է. «Ես չեմ կարող նշել կոնկրետ ժամկետներ: Իհարկե, երկխոսության մեկնարկը հայ ժողովիդի համար ունի կարևոր նշանակություն: Մենք ողջունում ենք վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող իրականացումը»:
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի ապօրինի միգրանտները շատ ժամանակ չմնան Եվրոպայում, չչարաշահեն ապաստանի տրամադրման համակարգը: Ըստ նրա, այս հարցը բավականին զգայուն է Եվրոպայի համար: Մաքալիսթերն ավելացրել է, որ բարեփոխումների իրականացման առաջընթացը, հատկապես հակակոռուպցիոն ճակատում, կունենա լուրջ ազդեցություն վիզային ռեժիմի ազատականացման հարցում, ոչ միայն եվրոպական խորհրդարանում, այլև ԵՄ-ի անդամ երկրներում:
«Իմ անձնական տպավորությամբ, ելնելով Վրաստանի և Ուկրաինայի փորձից, առաջընթացը հնարավոր է: Մենք, որպես Եվրախորհրդարանականներ, կիսում ենք այն տեսակետը, որ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը պետք է ստանա նոր թափ և արագացվի, բայց միայն այն ժամանակ, երբ իմ կողմից նշված առաջընթացն ստանա փաստթղթային հաստատում: Անելիքներ շատ կան: Մենք շահագրգռված ենք օժանդակել Հայաստանին: Ուշադիր հետևելով Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին, ուզում ենք խուսափել նրանց կողմից կատարված սխալներից»,-եզրափակել է եվրոխորհրդարանականը:
Նշենք, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր է ստորագրվել, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման կարգը: Այժմ վիզայի տրամադրման որոշումն ընդունվում է տասը օրվա ընթացքում, իսկ արտակարգ դեպքերում`երկու կամ ավելի օրերի ընթացքում: Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կրճատում: Պայմանագրի ստորագրումից հետո վիզայի գինը նվազեցվեց մինչև երեսունհինգ եվրո, իսկ մինչև տասներկու տարեկան երեխաների տրամադրվում է անվճար վիզա, որը տրվում է, նաև հաշմանդամներին և նրանց ուղեկցող անձանց: Իսկ դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի քաղաքացիները լիովին ազատվում են մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից: Վիզաների տրամադրման պարզեցումն ազդել է նաև ԵՄ երկրների տարածքում Հայաստանի քաղաքացիների մնալու ժամկետների վրա: Այժմ այս ժամանակահատվածն իննսուն օր է`հարյուր ութսուն օրերի յուրաքանչյուր ժամանակահատվածում: Միևնույն ժամանակ, ստորագրվել է նաև ռեադմիսիայի մասին համաձայնագիր:
Դրանից հետո Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են ազատականացման գործընթացի երկրորդ փուլի շուրջ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը, սակայն դա մշտապես հետաձգվել է այս կամ այն պատճառներով: