Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հունիսի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Դեյվիդ Մաքալիսթերը:
Նրա խոսքերով, անհրաժեշտ է գտնել այդ հակամարտությունը լուծման ուղիները: «Նախ, կողմերը պետք է հետևեն հրադադարի ռեժիմին, դադարեցնեն ռազմատենչ հռետորաբանությունը և վերադառնան բանակցային սեղան: Ես այս մասին ասել եմ, և նորից կասեմ, այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և ստատուս քվոն անընդունելի է, ինչն ազդում է երկու կողմերի բնակչության վրա», - ասել է եվրոպացի խորհրդարանականը:
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ իրենք տեղեկացված են, որ ադրբեջանական կողմը տեխնիկա և կենդանի ուժ է կուտակում ճակատային գծում: «Դա մտահոգություն է առաջացնում, բայց հուսանք, որ նման իրավիճակը կվերանա և ավելի շատ ջանքեր կգործադրվեն առկա ձևաչափերով, բանակցությունների միջոցով, իրավիճակը մեղմելու համար: Բացի այդ, մենք կքննարկենք նաև օգնության այլ մեխանիզմներ», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա կողմերին կոչ է արել ջանքեր գործադրել խնդրի վերջնական լուծման ուղղությամբ, խուսափել ցանկացած դրսևորումներից, որոնք շեղում են որդեգրած ուղղությունից: