Արմինֆո. Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորություններն իրականացնելու է ՊՆ-ում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենադնիների պահեստում։ Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։ Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք։ Սիրում եմ բոլոր նրանց ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը»,- գրել է նա: