Արմինֆո.Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ:
Նշենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյատարարել էր, որ կառավարությունն արդեն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու շուրջ աշխատանքներ է սկսել: Մասնավորապես, առաջարկվում է վերացնել ռեյտինգային համակարգը: Նոր ԸՕ անցկացումից հետո Փաշինյանը մտադիր է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: