Արմինֆո.Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության գործողությունը մեկ օրում չի կազմակերպվել, դրան նախորդել է լայնածավալ աշխատանք: Այդ մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, սա ամենամասշտաբային կոռուպցիոն բացահայտնում է երրորդ հանրապետության պատմության մեջ: «Այդ փաստերն, անշուշտ, ցնցող և շոկային են հայ հասարակության համար»,- հայտարարել է Փաշինյանը՝ խոսելով ԱԱԾ կողմից տարածված տեսանյութի մասին:
«Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում այդ գործի բոլոր մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու ճանապարհին՝ անկախ նրանց պաշտոններից ու կոչումներից»,- հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում ոչ մի կոմպրոմիս չի լինելու: «Կոռուպցիան արմատախիլ կարվի Հայաստանից, և ոչ ոք դրանում չպիտի կասկածի: Հիմա կարող ենք փաստել, որ տարիներ շարունակ մեր կողմից հնչող պնդումները, որ հանրապետությունը սիստեմատիկ թալանի է ենթարկվում, համապատասխանում են իրականությանը»,- ընդգծել է Փաշինյանը: