Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը համոզված է, որ Պետական կառույցներում կոռուպցիոն սխեմաների բացահայտումը դրական կանդրադառնա երկրի միջազգային հեղինակության վրա: Հունիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով լրագրողների այն դիտողությանը, թե արդյոք Պաշտպանության նախարարությունում լուրջ հափշտակությունների բացահայտումը բացասաբար չի անդրադառնա Հայաստանի միջազգային հեղինակության վրա, Բալայանը, մասնավորապես, ասել է. «Կարծում եմ, որ դա միայն դրական ազդեցություն կունենա և դրական կանդրադառնա մեր իմիջի վրա՚:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին: Խուզարկությունների արդյունքում նրան պատկանող ամառանոցից և առանձնատնից հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, բացի այդ հայտնաբերվել է չգրանցված զենքի զինանոց` ներառյալ ականանետներ, ինչպես նաև մեծաքանակ օգնություն, որը ներառել է դպրոցականների կողմից հավաքված ծանրոցներից մինչև շտապ օգնութայ մեքենաներ, որոնք նախատեսված են եղել Հայաստանի և Արցախի բանակների զինծառայողների համար:
Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժել է Գրիգորյանի փաստաբանների բողոքը, և Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ արգելանքի տակ մինչև նրան պաշտոնապես մեղադրանք առաջադրելը` ձերբակալության պահից 72 ժանվա ընթացքում: Դրանից հետո Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է պատգամավորին իրավաբանական օգնություն ցույց տալ և դադարել է նրա պաշտպանը լինել, ինչի մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի՚ իր էջում: