Արմինֆո.Այն, ինչ բացահայտել է ԱԱԾ-ն ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրգորյանի դեմ, նողկալի է և վրդովեցուցիչ, ոչ մի խոսք ի զորու չէ հաղորդել այդ անռչությամբ զգացմունքներն ու հույզերը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան՚ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ընդ որում, պատգամավորն ընդգծել է, որ ՀՀԿ հարյուրավրո անդամների նկատմամբ կարելի է հարուցել համանման գործոր: «Ես չեմ բացառում, որ նրանցից շատերի առանձնատների խուզարկության դեպքում պատկերը կլինի նույնը: Մինչդեռ դրանք մրադիկ են, որոնք տարիներ շարունակ խոսել են հայրենասիրության մասին և այդ ֆոնին նույն եռանդով թալանել են երկիրը և բանակը՚, - հայտարարել է Զոհրաբյանը, ընդգծելով, որ առանց երկրի ղեկավարության գիտության հնարավոր չէր լինի զբաղվել թալանով` պետական մակարդակով:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին` ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով, հետագայում պարզվեց, որ նա կասկածվում է բանակի համար նախատեսված օգնության և տեխնիկայի հափշտակության համար: Նոր հանգամանքների բացահայտումից հետո նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, հրաժարական տվեց, իսկ Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվեց նրան պաշտպանել:
Այդ իրադարձությունները հետևեցին Էջմիածնի բողոքի ցույցերին` ընդդեմ Գրիգորյանների, որոնք կազմակերպել էին քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) և նախկին հանրապետական, Հակոբ Հակոբյանի կողմից, որը նույնպես կապված է քրեական պատմությունների հետ:
Այդ առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տա տարբեր քրեական տարրերի իրենց նպատակներն իրագործել «Թավշյա հեխափոխության՚ քողի ներքո: