Արմինֆո. Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, համաձայնագիրը վավերացվել է հունիսի 13-ին:
«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: 2018 թվականի ապրիլին համաձայնագիրը միաձայն վավերացրել է Հայաստանի Ազգային ժողովը: ԵՄ երկրներից այն արդեն վավերացրել են Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Լեհաստանի խորհրդարանները: Հունիսի 1-ից սկսվել է շրջանակային համաձայնագրի ժամանակավոր կիրառությունը: