Արմինֆո. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որը քաղաքի ոչ պաշտոնական (մինչև երեկվա օրը) «տիրակալ՚ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է, հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Ֆեյսբուք՚ ցանցում այդ տեղեկությունը տարածել են Էջմիածնի ակտիվիստները, ովքեր արդեն երրրորդ օրը բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքում քրեական տիրապետության դեմ` ի դեմս քրեական աշխարհի «հեղինակություների՚, ինչպես` Գրիգորյանն ու «Դոն Պիպո՚ մականունով ոմն հայ-ռուս-իտալական գործարար:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը շաբաթ օրը ձերբակալվել էր ԱԱԾ կողմից, իսկ նախօրեին համապատասխան դատական ատյանը որոշել է կալանավորել հանրապետական պատգամավոր գեներալին այն հիմնավորմամբ, որ նրա առանձնատանը և ամառանոցում հայտնաբերվել է չգրանցված զենքի զինանոց` ներառյալ ականանետներ, ինչպես նաև մեծաքանակ օգնության յուրացման վրդովեցուցիչ փաստով, որը ներառել է դպրոցականների կողմից հավաքված ծանրոցներից մինչև շտապ օգնութայ մեքենաներ, որոնք նախատեսված են եղել Հայաստանի և Արցախի բանակների զինծառայողների համար:
Այդ առնչությամբ տեսաուղերձով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում անզիջում պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ: Դա նշանակում է, որ իշխանությունն իր դեմ է տրամադրում չափազանց ազդեցիկ մարկանց, որոնք ունեն լծակներ և զենք: Նա չի համաձայնել այն կարծիքին, որ այդպիսի մարդկանց հետ հարկավոր է գնալ փոխզիջման և աչք փակել նրանց արարքների վրա` որպեսզի «բոլորի համար լավ լինի՚:
Փաշինյանը նշել է, որ մտադիր չէ գնալ որևէ փոխզիջման, և ժողովուրդը իրեն դրա համար չի բերել իշանության, որպեսզի ինքը վերածվի այդ կոռումպացված համակարգի մի մասնիկի: Փաշինյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ Հայաստանը թալանել են ու շարունակում են թալանել: Եվ դրա վերջը պետք է տալ ու երկիրը մաքրել կոռուպցիայից: Նա ընդգծել է, որ մտադիր չէ փոխզիջման գնալ հանուն իշխանության պահպանման:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը` Փաշինյանը վրդովմունք է հայտնել այն առնչությամբ, որ նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակության ծանրոցներ ու նվերներ, որոնք հավաքել էին դպրոցականները, ուսանողները, Հայաստանի և սփյուռքի գործարարները` ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկելու նպատակով: Իսկ Մանվել Գրիգորյանն այդ ողջ օգնությունը օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու համար: Ահա դրա համար և ոչ միայն զենք պահելու համար է գեներալը ձերբակալվել:
Ավելին, Մանվել Գրիգորյանը հասել էր լկտիության այն աստիճանի, որ փակել էր Էջմիածնի փողոցները, որտեղ գտնվում են իր տները, և շրջափակել էր այնտեղ երթևեկությունը: «Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, էսպիսի երևույթներ չեն լինելու՝ անկախ նրանից, թե ովքեր են հեղինակներըը` Արցախյան պատերազմի հերոս թե վարչապետի ընտանիքի անդամ: Զինվորի օրաբաժինը գողացողը որևէ ներման արժանի չէ՚, - հայտարարել է Փաշինյանը:
Հավելենք, որ ՀՀԿ միակ քաղաքական ուժն է, որը վրդովմունք է հայտնել Մանվել Գրիգորյանի ձերբակալության առնչությամբ: