Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա այցով մեկնել է Արցախ: Վարչապետի այցի օրակարգի և նպատակների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ վերջերս թեժացել է իրավիճակն Արցախի շուրջ և հանրապետության ներսում: Մի կողմից` հակառակորդը սպառազինություն և կենդանի ուժ է կուտակում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի մոտ, մյուս կողմից` հանրապետությունում շարունկավում են ներքաղաքական հուզումները: Արցախի պետնախարարի, ոստիկանապետի և ԱԱԾ ղեկավարի հրաժարականներից հետո ընդդիմությունն սկսել է պահանջել նաև նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: