Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն Էջմիածվում են: Ինչպես հաղորդել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը, նրանք խուզարկություններ են անցկացնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում, ում որդին Էջմիածնի քաղաքապետն է:
ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, խուզարկություն է անցկացվում նաև քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) առանձնատանը: Ըստ ԱրմԻֆո-ի աղբյուրների, Էջմիածնում է նաև ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հավելենք, որ օրերս Դոն Պիպոն բողոքի ակցիա էր կազմակերպել Էջմիածնում` քաղաքապետ Կարեն Գրիգրորյանի և նրա հոր` Մանվել Գրիգորյանի հեռացման պահանջով: Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել էր. « Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա՚: