Արմինֆո. Հայ-գերմանական համագործակցության հարցեր են քննարկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Մաթիաս Քիսլերը և Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ «Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ կարևորում եմ գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի՝ շահավետ պայմաններով Հայաստան ներմուծման և լիզինգով կամ այլ շահավետ եղանակով մեր գյուղատնտեսության մեջ ներդրման հեռանկարը, որի կենսագործմանն ինտենսիվորեն հետամուտ եմ լինելու», - գրել է փոխվարչապետը: