Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համոզված է, որ բարենպաստ մթնոլորտի ստեղծումը ոչ միայն նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի առաջխաղացմանը, այլ նաև՝ դրա լուծման կարևորագույն գրավականն է:
Հունիսի 15-ին ավանդական ճեպազրույցի ժամանակ Զախարովան, պատասխանելով լրագրողների հարցին, թե նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթացումը կարող է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման խթան հանդիսանալ, մասնավորապես, հայտարարել է. «Կարծում եմ՝ պետք չէ շփոթել ձևաչափերը. կա շփում պետությունների ղեկավարների միջև, ինչը ենթադրում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շփում, կա խնդիր, որն ունի լուծման իր ձևաչափը»:
Խնդրանքին մեկնաբանել, թե արդյոք հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթիվը, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկա հանդիպման մասին հաղարդվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախօրեին տարածված հայտարարության մեջ՝ Զախարվան խորհուրդ է տվել մեկնաբանությունների համար դիմել ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչություններին՝ նշելով, որ դա նրանց իրավասության մեջ է մտնում: