Արմինֆո. «Երևան» հիմնադրամի, ինչպես նաև մյուս «անբարեխիղճ» հիմնադրամների նկատմամբ ՊԵԿ-ը կկիրառի վարչական տուգանքներ: Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքերով, «Երևան» հիմնադրամը, ինչպես մյուս հիմնադրամները, պարտավոր էին ՊԵԿ-ին ներկայացնել ստացված միջոցների մասին տվյալներ, սակայն դա չի արվել:
Այս փուլում հարկային և մաքսային կոմիտեն աշխատում է բոլոր «անբարեխիղճ» հիմնադրամների հետ: «Այն հիմնադրամները, որոնք պետք է ներկայացնեին տվյալները, բայց չեն արել, վարչական վարույթներում կկիրառվեն տուգանքներ», - պարզաբանել է Անանյանը: