Արմինֆո. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գտնում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին դեռ վաղաժամ է խոսել:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե տեսանելի ապագայում կարելի է արդյոք սպասել եռակողմ հանդիպում՝ հունիսի 14-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացնելու ֆոնին, Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Դա առաջին ծանոթությունն էր, դեռ վաղաժամ է խոսել ինչ-որ շարունակության մասին»: