Արմինֆո.Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը տեղի չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Այդ մասին RT-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է վավերացվելու Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագիրը, և ինչ կտա դա Երևանին:
«Վավերացման գործընթացը Եվրամիության երկրներում, ըստ էության, արդեն սկսվել է: Եվ այդ գործընթացը Հայաստանում տեղի է ունենում արդեն ավելի քան 20 տարի: Իհարկե, մենք կզարգացնենք հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա տեղի չի ունենա հայ-ռուսական հարաբերությունների հաշվին: Դա մեր քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք կզարգացնենք մեր հարաբերությունների Եվրամիության, Միացյալ Նահանգների, Իրանի, Վրաստանի, միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ: Բայց այդ գործընթացը ոչ մի դեպքում չի իրականացվի՝ հայ-ռուսական հարաբերությունների հաշվին»,- ասել է վարչապետը: