Արմինֆո.Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության՚ հիմնադրամը ստեղծվել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: 2017թ.-ի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է տրամադրում զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին: