Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես իր տեսաուղերձում հաղորդել է Հայաստանի վարչապետը, նախօրեին Մոսկվայում ֆուտբոլային հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, որին ներկա է եղել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «ՌԴ նախագահը մեզ ծանոթացրեց, տեղի ունեցավ ծանոթացման արարողություն, մենք, պարզապես, ծանոթացանք, որեւէ ուրիշ խոսակցություն, քննարկում տեղի չունեցավ»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը: