Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով, վստահ ու դինամիկ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է կառավարության ղեկավար ընտրվելու կապաակցությամբ, հավելելով, որ ուրախ է ծանոթանալու նրա հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, և միասին մենք ձգտում ենք ինտեգրացիոն միավորումների, միասին համագործակցում ենք ՀԱՊԿ-ում և զարգացում համակարգված սցենարով, մենք համակարգում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում», - ասել է Մեդվեդևը, հավելելով, որ երկու երկրների կառավարությունները պետք է ձգտեն փոխադարձ հարաբերությունների հետագա զարգացմանը:
«Մեր հարաբերությունները զարգանում են կայուն և դինամիկ Սա, անշուշտ, պայմանավորված է մեր համագործակցությամբ ԵԱՏՄ-ում: Այն նաև կապված է այն բանի հետ, որ ձեր տնտեսությունը վերջերս ցուցաբերում է զարգացման բարձր ցուցանիշներ, իսկ մեր տնտեսությունը զարգանում է: Սա, իհարկե, փոխադարձ համագործակցության արդյունք է» - նշել է նա: Ռուսաստանի վարչապետ հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին եղել Հայաստանում, որտեղ ստորագրել են մի շարք լավ գործարքներ: Այս առումով նա կարծիք է հայտնել, որ ռուսական և հայկական կառավարությունները «պետք է ամեն ջանք գործադրեն դրանց իրականացման համար»:
Ի պատասխան, Փաշինյանը ՌԴ կառավարության ղեկավարին շնորհավորել է աշխարհի գավաթի մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել Ռուսաստանի թիմին: «Մենք կարող ենք ասել, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Մեր հարաբերությունները միշտ էլ եղել են առանձնահատուկ, նրանք այդպիսին են, և այպիսին էլ կմնան: Ես չեմ կասկածում դրանում և վստահ եմ, որ տնտեսական ասպեկտում նույնպես մեր հարաբերությունների կզարգանան», - ասել է Փաշինյանը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր: Դա, նրա կարծիքով, լավ բազա է «համահունչ արդյունավետ և դինամիկ աշխատանքի համար»: